Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատանի բրիտանուհին գերազանցել Է Էյնշտեյնի եւ Հոքինգի IQ-ն

Պատանի բրիտանուհին գերազանցել Է Էյնշտեյնի եւ Հոքինգի IQ-ն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի 12-ամյա դպրոցական Նիկոլ Բարի ինտելեկտի գործակցի անհավանական ցուցանիշը՝ 162 միավոր, նրան թույլ Է տվել երկու միավորով առաջ անցնել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիրներից մեկից՝ Ալբերտ Էյնշտեյնից, ինչպես նաեւ արդի առավել ազդեցիկ ֆիզիկոսներից մեկից՝ Սթիվեն Հոքինգից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Այս արդյունքը Նիկոլին դնում Է մոլորակի ամենախելացի մարդկանց հետ մի շարքում, գրում Է հրատարակությունը:

«Նա շատ աշխատասեր Է: Դասերից հետո մնում Է երկարօրյայում եւ մինչ այժմ ոչ մի օր բաց չի թողել»,-պատմել Է աղջկա մայրը, հավելելով, որ Նիկոլը պլանավորում Է դառնալ մանկաբույժ:

«Լավ Է, որ մենք հայտնվել են նորությունների թվում, գուցե ինչ-որ բան դեպի լավը փոխվի: Դա խոսում Է այն մասին, որ կարեւոր չԷ՝ որտեղից ես դու, ցանկացած մարդ կարող Է ակադեմիական փայլուն խելք ունենալ»,-դստեր նվաճումները մեկնաբանել Է հայրը:

Հրատարակությունը նշում Է, որ չափահաս մարդու IQ-ի միջին մակարդակը կազմում Է 100 միավոր: 140 միավորից բարձր ցուցանիշի դեպքում մարդը հանճար Է համարվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]