Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ասկերանում կայացավ Համահայկական խաղերի արցախյան մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերն պաշտոնապես բացվեցին նաև ԼՂՀ-ում՝ Ասկերանի քաղաքային մարզադաշտում:

Համահայկական խաղերի վոլեյբոլի և ֆուտբոլի ենթախմբերից մեկը կանցկացվի Ստեփանակերտում և Ասկերանում: Մինչ խաղերի պաշտոնական մեկնարկը, Ասկերանի քաղաքային մարզադաշտում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարեց խաղերի արցախյան մրցաշարի բացումը: «Այսօր իսկապես պատմական օր է, քանի որ առաջին անգամ խաղերի մի մասն անցկացվում են Արցախում: Համահայկական խաղերի անցկացումը մի իսկական տոնախմբություն է քանի որ մեզ սովորեցնում է  միասնաբար տոնել հաղթանակներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դիմելով ներկաներին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Դիմելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած երիտասարդներին՝ Ղուլյանը շեշտեց, որ մարզիկներ ուժեղ են միասնականությամբ: «Համոզված եմ, որ Համահայկական 6-րդ խաղերի ավարտից հետո մենք ունենալու ենք նաև շոշափելի այլ ձեռքբերումներ: Միացե՚ք, հայրենիքում և նրա այս չքնաղ հատվածում՝ Արցախում ձեզ միշտ սպասում են»,- եզրափակեց Ղուլյանը:

Այնուհետ փոքրի շքերթով մարզադաշտում հավաքված մարզասերներին ներկայացան Սպահանի (Ֆուտբոլ), Բուրջհամուդի (Ֆուտբոլ), Գյումրու (վոլեյբոլ), Բերդի (Վոլեյբոլ) Ստեփանակերտի (Ֆուտբոլ, Վոլեյբոլ) թիմերը: 

Բացման արարողությանը հարջորդեց Ստեփանակերի և Սպահանի ֆուտբոլի թիմերի հանդիպումը: Արցախցիներին  հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Երկրորդ կեսի ավարտից րոպեներ առաջ Ստեփանակերտի թիմը խփեց նաև երկրորդ գնդակը և 2-0 հաշվով հաղթեց ֆուտբոլի մրցաշարի արցախյան ենթախմբի  անդրանիկ խաղում:

Ստեփանակերտում և Ասկերանում Համահայկական խաղերի մրցումները կշարունակվեն նաև օգոստոսի 5-ին: Գյումրում վոլեյբոլի թիմը կխաղա Բերդի թիմի հետ, որն օգոստոսի 4-ին պարտվել էր Ստեփանակերտի թիմին: Իսկ  ֆուտբոլի Բուրջհամուդի թիմը կմրցի Սպահանի տղաների հետ:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերի մասնակիցների թիվը գերազանցում է 6350-ը:

 

Վարվառա Հայրապետյան 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ