Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախապատրաստել այս տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը

Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախապատրաստել այս տարվա ընթացիկ միջոցառումների 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար  Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նշելով, որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է, որ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից, պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին: Արմեն Աշոտյանի խոսքով` օգոստոսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին համակարգված և որակյալ աշխատելու կոչ է արել:

Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն: Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ, ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես,  դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:

Նախարարը հանձնարարել է նաև նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ: «Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը  և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի և, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:

Նախարարը նշել է, որ կարևոր նախաձեռնություններ են սպասվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ԿԳ նախարարությունում կիրակի օրը  բռնկված հրդեհին` կոչ անելով այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]