1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում բարձրանում է կրթական ցենզը. քոլեջների և ուսումնարանների սաների թիվն աճել է

Հայաստանում բարձրանում է կրթական ցենզը. քոլեջների և ուսումնարանների սաների թիվն աճել 
է

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ընդունելության քննությունների վերացումն ու պետպատվերի տեղերի ավելացումը լուրջ արդյունքների է հանգեցրել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փաստում է` բարեփոխումների շնորհիվ հաջողվել է նման ուսումնական հաստատություններ ավելի շատ դիմորդների ներգրավել:

«Նման հաստատություններում այս ընթացքում իրականացվել են շատ լուրջ փոփոխություններ, որոնք նույնպես տվել են իրենց տեսանելի արդյունքը : Մենք բազմաթիվ քոլեջներում և ուսումնարաններում արդիականացրել ենք նյութատեխնիկական և շենքային բազան, նոր սարքավորումներով հարստացրել, թարմացրել ենք կրթության բովանդակությունը` նոր ուսումնական ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ ենք ստեղծել, վերապատրաստել դասախոսներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` նախարարությունը նաև փորձում է ներգրավել մասնավորին` որպես նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շահառուներ:

«Բուհերի դիմորդների թվի նվազման որոշակի տենդենցը, որը արձանագրում է մամուլը, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նրանով, որ ծնողներն ու դիմորդներն սկսել են գերադասել ընդունվել նման հաստատություններ` ավելի հստակ պատկերացնելով իրենց աշխատանքային կարիերան: Սա չի բացառում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: Վերջին վեց տարվա ընթացքում 14 հազարից 21 հազարի է հասել մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների թիվը, և սա բավական լուրջ արդյունք է»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը վստահ է`իհարկե, այս դաշտում էլ անելիքներ կան: «Մասսայական կրթությունն այլևս իրականություն է ամբողջ աշխարհում, սա գլոբալ տենդենց է: Երիտասարդների զգալի մասը գնալով ավելի շատ է ցանկանում ստանալ բարձրագույն կրթություն: Իհարկե, այդքանը պահանջված չեն աշխատաշուկայում, բայց չի կարելի նեղացնել կրթության առաքելությունը` հասցնելով այն միայն տնտեսական ֆունկցիայի: Կրթության առաքելություններից  մեկն է ապահովել աշխատաշուկան համարժեք կադրերով: Բայց այն ունի նաև երկու այլ կարևոր առաքելություններ` ապահովել հասարակության մեջ կրթական ցենզի բարձրացումն, ինչն ակնհայտորեն տեղի է ունենում և նպաստել անձի ինքնազարգացմանը: Ոչ ոք պարտավոր չէ աշխատել իր մասնագիտությամբ»,-եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]