Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օդեսայում կրոնական գիտաժողովի ժամանակ կարեւորվել է հայ եկեղեցու դերը

 Օդեսայում կրոնական գիտաժողովի ժամանակ կարեւորվել է հայ եկեղեցու դերը

ՕԴԵՍԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում «Կրոնական ազատության հարցերը» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Ուկրաինայի հայ համայնքից, գիտաժողովի ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել  Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը: Պատմաբանը ներկաների ուշադրությանն է հրավիրել հայկական եկեղեցու բազմազանությանը, նրա ստեղծման փուլերին եւ այն դժվար ժամանակաշրջաններին, որ ունեցել է հայ առաքելական եկեղեցին:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին: Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ չկային հայկական եկեղեցիներ։  

2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ունի պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]