Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ 5-րդ  կայազորային զինվորական դատարան ստացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երեւանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն:

 Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:




Այս թեմայով

... վերջին լուր "Ոճիր Գյումրիում" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ