1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի ֆուտզալի առաջնության 1-ին հանդիպումը

Գյումրիում տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի ֆուտզալի առաջնության 
1-ին հանդիպումը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիի քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի ֆուտզալի առաջնության 1-ին հանդիպումը: Մրցում էին Ավստրալիայի «Սիդնեյ» և Արգենտինայի «Լա Պլատա» թիմերը:  Մինչ առաջնության մեկնարկը Գյումրի այցելած հյուրերին ողջունեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը նախ շնորհավորեց բոլորին համահայկական խաղերի կապակցությամբ, ապա կարևորեց ֆուտբոլի և ֆուտզալի առաջնությունները Գյումրիում անցկացնելու փաստը: «Սա մեզ համար առաջին փորձությունն է և հաջորդ համահայկական խաղերում մենք կունենանք ավելի շատ խմբեր« որոնք տարբեր մարզաձևերով կմրցեն մեր քաղաքում», - իր խոսքում նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հավելենք« որ համահայկական ամառային 6-րդ խաղերին Գյումրին հանդես է գալու 13 մարզաձևում՝ 154 մարզիկով:

  «Արմենպրես»- ի փոխանցմամբ `այս խաղերում Գյումրիում անցկացվելու է 10 առաջնություն՝ 4-ը ֆուտբոլի Թեհրան /Իրան/, Մոսկվա /Ռուսաստանի Դաշնություն/, Քյոլն /Գերմանիա/, Սասուն /Թուրքիա/, և ֆուտզալի 6 խաղ Գյումրի /Հայաստան/,Լապլատա /Արգենտինա/, Անթիլիաս /Լիբանան/,Տոգանրոգ /Ռուսաստանի Դաշնություն/, Սիդնեյ /Ավստրալիա/, Կիև /Ուկրաինա/: Գյումրիում ֆուտզալի առաջնությունները կկայանան Ա. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում, իսկ ֆուտբոլի առաջնությունները՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում:

Գյումրիում կայացած առաջին մրցելույթի ժամանակ  11:1 հաշվով հաղթանակն իր օգտին գրանցեց Սիդնեյի թիմը: Նույն օրը կայացավ նաև  Լիբանանի Անթիլիաս և ՌԴ-ի Տոգանրոկ խաղը: Այստեղ Լիբանանի թիմը 2:6 հաշվով պարտվեց ՌԴ-ի թիմին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]