Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին հուլիսին ստացվել է 2224 զանգ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով 2015 թվականի հուլիսին ստացվել է 2224 զանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված զանգերից 761-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 470-ը՝ նպաստների, որից 283-ը՝ ընտանիքի անապահովության, 42-ը՝ երեխայի խնամքի և 322 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (21), ավանդի փոխհատուցման (86) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հուլիսին ստացվել է 23 բողոք, որից 5–ը ուղղվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 13-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մեծ մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում