Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Գյումրիում ուրախ տրամադրությամբ ճանապարհեցին Համահայկական խաղերի մասնակիցներին


ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ուրախ տրամադրությամբ ճանապարհեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի մասնակիցներին: Գյումրին խաղերում հանդես կգա 13 մարզաձևում՝ 154 մարզիկով. պատվիրակության անդամների ընդհանուր թիվը 300 է: Մինչև մեկնումը, խաղերի՝ Գյումրիի պատվիարակության անդամներին ու մարզիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետը: Սամվել Բալասանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին պատվիրակության Երևան մեկնելու, նրանց հյուրանոցներում տեղակայվելու և վերադարձի, ինչպես նաև Գյումրիում անցկացվող խաղերի համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքների  ընթացքի հետ կապված մանրամասները:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն այս տարի առաջին անգամ Երևանից բացի կանցկացվեն նաև Գյումրիում:  Խաղերի ծրագրով Գյումրիում  անց են կացվելու ֆուտբոլի և ֆուտզալի փնջային խաղերը: Ֆուտբոլի խաղերը անցկացնելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում և Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, իսկ ֆուտզալինը՝ Գյումրու քաղաքապետարանի «Ա. Սարգսյանի անվան համալիր  մարզադպրոց»-ի դահլիճում:

Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը  պատվիրակությանը մաղթեց  հաջող մրցելույթներ: «Այսօր բոլորիս համար տոն է: Գյումրին մասնակիցների թվով երկրորդն է Երևանից հետո՝ պատվիրակության շուրջ 300 մասնակից: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Գյումրին մասնակցելու է 13 մրազաձևով, ու կունենաք լուրջ հաջողություններ, բայց այս անգամ այդ բարձունքը կլինի նաև բարեկամական: Սա ամենակարևորն է: Բարի երթ եմ մաղթում խաղերի մասնակիցներին»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև վստահեցրեց, որ Գյումրին ամբողջովին պատրաստ է հյուընկալելու խաղերի մասնակիցներին և արվելու է ամեն ինչ, որ խաղերի շրջանակներում Գյումրի այցելած մարզիկներին ու հյուրերին ըստ պատշաճի  ընդունելու և նրանց  այցը Գյումրի  հետաքրքիր դարձնելու համար: «Ամեն ինչ պատրաստ է՝ և Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերը և Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը և Գյումրու քաղաքապետարանի «Ա. Սարգսյանի անվան համալիր  մարզադպրոց»-ի դահլիճը, որը համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է: Պատրաստ են նաև հյուրանոցները»,-փաստեց Սամվել Բալասանյանը: 




Այս թեմայով

... վերջին լուր "Համահայկական խաղեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ