Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատինական Ամերիկայի խորհրդարանը (Parlatino) հուլիսի 31-ին հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ն, այս նոր հայտարարությունը Թուրքիայում 100 տարի առաջ կատարվածը մարդկության դեմ հանցագործություն է որակում:

Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն հայտարարել է, որ խորհրդարանն ընդունել է այդ հայտարարությունը գրեթե միաձայն. դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր: Իր ելույթում Աստուն հիշեցրել է նաեւ, որ Ուրուգվայն այդ հարցում վաղուց է կողմնորոշվել եւ դեռեւս 50 տարի առաջ աշխարհում առաջին պետությունն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու դեմ արտահայտվել աշխարհում մարդկության դեմ հանցագործություններին: Նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո նահանգը:

Լատինական Ամերիկայի խորհրդարանը տարածշրջանային մշտական կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Լատինական Ամերիկայի եւ Կարբիբյան ծովի հատվածի երկրների ներկայացուցիչներ: Իր գործունեությամբ այն նման է Եվրոպական խորհրդարանին: Խորհրդարանը ձեւավորվել է 1964թ., նստավայրը Պանաման է, ունի 23 անդամ:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]