Շուկայում հայտնվել են Համահայկական խաղերի խորհրդանիշով կեղծ հուշանվերներ
13:04, 31 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանիշով և լոգոյով շուկայում տարածվել են հուշանվերներ, տարբերանշաններ, որոնք պատրաստված են անհատ անձանց կամ ընկերությունների կողմից, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չունեն համապատասխան արտոնագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատասխանատվություն չի կրում շուկայում այդ ապրանքների վաճառքից ստացված շահույթի համար»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում