Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ դպրոցականներն աննախադեպ հաջողություններ են գրանցում միջազգային օլիմպիադաներում. Արմեն Աշոտյան

Հայ դպրոցականներն աննախադեպ հաջողություններ են գրանցում միջազգային 
օլիմպիադաներում. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դպրոցականները վերջին տարիներին աննախադեպ հաջողություններ են արձանագրում միջազգային առարկայական օլիմպիադաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս տարի ընդամենը երեք օլիմպիադայից հայ պատանիներն արդեն 14 մեդալ են նվաճել:

«Մենք ամեն անգամ փորձում ենք մեզ համար նոր ազգային նշաձող սահմանել, թե որքան կլինի Հայաստանի ռեկորդը մեդալների առումով: Տարիներ շարունակ այդ ռեկորդը սահմանում էինք` 14 մեդալ, 15, 16.. անցյալ տարի` 19. արդյունքն աննախադեպ համարեցինք, չգիտեմ կկրկնվի, թե ոչ: Բայց արդեն երեք օլիմպիադաներից մեր երեխաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մրցունակ են, որ Հայաստանի կրթական համակարգն իր խնդիրներով հանդերձ մրցունակ է: Մենք ունենք լավ աշակերտներ, լավ կրթական հնարավորություններ, ցավոք, սա դեռ շատ համատարած չէ, բայց աշակերտների հաջողությունները վկայում են կրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության մասին»,-նշեց կրթության և գիտության նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` այս ամենը լուրջ քաղաքական ենթատեքստ ունի: «Ինչպես երկրները հպարտանում են իրենց օլիմպիական կամ այլ մարզական մեդալներով, այնպես էլ պետք է սովորենք հպարտանալ կրթական օլիմպիական մեդալներով. պակաս պատվաբեր չէ: Գուցե այնքան հնչեղ չեն, բայց ավելի խորքային կարող են դիտվել երկրի հեղինակության ձևավորման տեսակետից»,-ընգդծեց նա:

Նախարարը հավելեց, որ երկու օլիմպիական թիմ հենց այս պահին մասնակցում է ինֆորմատիկայի և աստղագիտության օլիմպիադաներին:

«Մաղթենք մեր երեխաներին հաջողություն: Հայաստանը վերջին տարիներին ավելի շատ մեդալ է նվաճել, քան մեր երկու հարևան երկրները միասին վերցրած: Մենք երկու նշաձող ենք փորձում պահել` պահպանել այս ցուցանիշը, և երկրորդ` ամեն տարի ավելացնել մեդալների թիվը: Այս տարի մեզ համար ավելի դժվար կլինի, որովհետև Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով մեր աշակերտները զրկվեցին Բաքվում կայանալիք քիմիական միջազգային օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից: Հուսով եմ, որ մեր աշակերտները մնացած առարկաներից կծածկեն բացը, և մենք, անկախ մեր առջև դրված արհեստական խոչընդոտներից, կկարողանանք բարձր պահել Հայաստանի անունը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Նա վստահեցրեց, որ ընթացիկ օլիմպիադաներից ևս Հայաստանը մեդալներ կունենա:

«Մեր երեխաները կարող են նաև ոսկիներ բերել, խնդիրը, որը խոչընդոտում է, լեզվաիմացության հարցն է. օլիմպիադաների ճնշող մեծամասնությունն անգլերենով է, թարգմանությունները թույլատրելի են, բայց ժամանակ է կորում, կոնտեքստ , սա է պատճառը, որ մեր երեխաները չեն կարող փայլել իրենց ամբողջ ներուժով»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]