Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Բելառուս

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:

Օգոստոսի 1-14-ը Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ: «Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա»,-ասել է Լևոն Ջուլֆալակյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ ևս մեկ հավաք էլ կլինի անմիջապես աշխարհի առաջնությունից առաջ, որը կանցկացվի Երևանում, ու մարզիկները լիովին պատրաստ կմեկնեն մրցավայր՝ Լաս Վեգաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Անցած տարի Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողության. աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]