Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուքերյան մրցանակին ներկայացված «մեծ ցուցակում» բրիտանացիների թիվը կրճատվել է երկու անգամ

Բուքերյան մրցանակին ներկայացված «մեծ ցուցակում» բրիտանացիների թիվը կրճատվել է երկու 
անգամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում Բուքերյան մրցանակին արժանանալու համար գրողները պարտավոր էին լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն անցած տարի խաղի կանոնների փոփոխությունից հետո մրցանակի հավակնորդ կարող է դառնալ Բրիտանիայում տպագրված ցանկացած անգլալեզու ստեղծագործության հեղինակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս տարի նորամուծության արդյունքում Բուքերյան մրցանակին ներկայացված «մեծ ցուցակում» բրիտանացիների թիվը կրճատվել է երկու անգամ:

Այս տարի մրցանակին ներկայացված 156 ստեղծագործություններից ժյուրին ընտրել է 13 գիրք:

Այս տարի «Man Booker Prize»-ի «մեծ ցուցակում» են հայտնվել ամերիկացի գրողներ Բիլ Քրեյգի, Լայլա Լալամիի, Մերելինն Ռոբսոնի, Էն Թայլերի և Խանիա Յանագիխարայի, բրիտանացի գրողներ Թոմ Մաքքարթիի, Էնդրյու Օ'Հագանայի, Սանջևա Սախոտի, իռլանդացի Էն Էնրայոի, Ջամայկայից՝ Մարլոն Ջեյմսի, Նիգերիայից՝ Չիգոզր Օբիոմայի, Հնդկաստանից՝ Անուրադխա Ռոյայի և Նոր Զելանդիայից Աննա Սմայլի ստեղծագործությունները:

Մրցանակին հավակնորդ լավագույն վեց ստեղծագործությունները կհայտարարվեն սեպտեմբերի 15-ին, իսկ մրցանակակրի պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Բուքերյան մրցանակը հիմնվել է 1968թ.: Հաղթող գրողին հանձնվում է պարգև՝ 50 հազար ֆունտ սթերլինգի չափով: Ինչպես նաև, մրցանակի «փոքր ցուցակում»-ում ընդգրկված գրողներին հանձնվում է 2,5 հազար ֆունտ սթերլինգ և իրենց գրքի ձեռակերտ հուշանվերային օրինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]