Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Համահայկական 6-րդ ամառային խաղերին կմասնակցի 6215-ից ավելի մարզիկ


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերին  կմասնակցեն ռեկորդային քանակությամբ մարզիկներ` ավելի քան 6215-ն աշխարհի տարբեր ծայրերից:

Օգոստոսին 2-ին մեկնարկելիք Համահայկական 6-րդ ամառային խաղերին կմասնակցեն մարզիկներ 36 երկրներից և 165 քաղաքներից: Նախորդ Համահայկական խաղերի հետ համեմատ` այս խաղերը աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի, այլ նաև մարզիկների քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը, որը մայիսի 8-ին վառվեց Շուշիում , Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ