Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին հունահայ համայնքը ներկայացնող երիտասարդներն այցելել են Արցախ

Համահայկական խաղերին հունահայ համայնքը ներկայացնող երիտասարդներն այցելել են 
Արցախ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներն այցելել են Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հունահայ համայնքից, պատանիները եղել են Շուշիում, Ստեփանակերտում, այցելել են Գանձասար, եղել Արցախի պատմամշակութային վայրերում:  

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի ՀՀ մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվել է նաեւ սփյուռքի հայաշատ կենտրոններում: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]