1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում սկսվեց հացհունձը

Գեղարքունիքի մարզում սկսվեց հացհունձը

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում հուլիսի 27-ից սկսվել եւ ընթանում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, առաջին հեկտարներից հնձված գարու արտերում միջին բերքատվությունը կազմել է մոտ 15 ցենտներ:

Շատ նվազ է ստացվել ծղոտը` սպասվածից կիսով չափ պակաս, քանի որ երաշտի պատճառով բույսի ցողունը մնացել է անչափ կարճ, նույնիսկ այնքան, որ որոշ տեղերում կոմբայնը դժվարանալու է հնձել արտերը:»Դեռ լավ է, որ գարին հասցրել է հասկակալել: Այնտեղ, ուր կոմբայնը չի կարողանա հնձել արտերը, հավանաբար, մարդիկ ստիպված կլինեն դրանք հնձել ձեռքով եւ ապա հասկը ցողունից առանձնացնել կոմբայնների օգնությամբ: Բերքահավաքի հետագա ընթացքը ցույց կտա, թե որքան են կազմել երաշտի պատճառած վնասները»,-նշեց վարչության պետը:

Ցորենի մեկ հեկտարի միջին բերքատվությունն առայժմ կազմում է մոտ 25 ցենտներ: Հացի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջերը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]