1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Tripadvisor. Երուսաղեմ այցելելիս չմոռանաք զբոսնել Հայկական թաղամասով

Tripadvisor. Երուսաղեմ այցելելիս չմոռանաք զբոսնել Հայկական թաղամասով

ԵՐՍՈՒԱՂԵՄ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային ամենահայտնի օնլայն տեղեկատուն` Tripadvisor-ը, կազմել է ցանկ, որոնք պարտադիր պետք է այցելել Երուսաղեմում հանգստի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «30 վայր որ պետք է այցելել Երուսաղեմում» խորագրով ցանկում ներառված են նաեւ Երուսաղեմի հին հատվածում գործող հայ վարպետների կերամիկական արվեստի կենտրոնն ու Երուսաղեմի հայկական թաղամասը:

«Երուսաղեմի հին քաղաքում գտնվող կերամիկական կենտրոնը բացառիկ վայրերից է, որտեղ կարելի է գնել հայ վարպետի ձեռքով պատրաստված յուրահատուկ կերամիկական իրեր: Դրանք կդառնան ինչպես հուշ, այնպես էլ լավագույն նվեր Երուսաղեմից»,- ասված է հոդվածում:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական թաղամասին, ապա պարզվել է, որ այն զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է:

«Երուսաղեմի հայկական թաղամասն այս ֆանտաստիկ քաղաքի կոլորիտի մի մասն է: Այն հանգստի լավագույն վայրն է, որտեղ պարտադիր պետք է զբոսնել: Սա քաղաքի մի հատվածն է, որ բացառիկ է, յուրահատուկ, հետաքրքրական, որը մեկ անգամ այցելելուց հետո այլեւս երբեք չես մոռանա: Թաղամասի հրապարակը համահունչ է  հարակից փողոցներին: Նեղ փողոցները, յուրահատուկ շինությունները, շուկան այնքան համահունչ են եւ միաձուլում են միանգամից մի քանի դարաշրջան ու մշակույթ:  Ուղղակի հրաշալի է զբոսնել թաղամասի նեղ փողոցներով, շնչել պատմությամբ լի օդն ու երջանիկ լինել այն փաստից, որ կարողացել ես զգալ անցյալի շունչը»,- ասված է հոդվածում:

 Tripadvisor-ի մասնագետները տարատեսակ զբոսաշրջային խորհուրդներն ու վարկանիշային աղյուսակները կազմում են ինչպես զբոսավարների, այնպես էլ զբոսաշրջիկների գրառումների հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]