Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին

Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար: 

Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը: 

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է նաև պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին հետևողական աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]