1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը

Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել  մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ,  27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի բժշկակական գործակալությունը հավանության է արժանացրել  մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկայակոչելով Tech Times պարբերականը, պատվաստանյութը նախատեսված է այս հիվանդությունից մանկական մահացությունը կանխարգելելու համար:

Այս պատվաստանյութի համար միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նվիրաբերել է հարյուրավոր միլիոն դոլարներ:

Mosquirix-ը, որը նաև անվանում են RTS,S/AS01, նախատեսվում է կիրառել այն երկրներում, որտեղ մալարիան առավելապես է մոլեգնում:

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ, և այդ թիվը ավելանում է տարեկան 16%-ով, տարեկան մահացության ցուցանիշը կազմում է 1.3-3 միլիոն մարդ։

Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով: Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիան դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]