1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Գալաջև

«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Գալաջև

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Թեոդորոսի Գալաջևին:

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Սերգեյ Գալաջևը ծնվել է 1902 թվականի ապրիլի 17-ին Նոր Նախիջևանում (ներկայումս` Դոնի Ռոստով):

                                             Բանակային ծառայության սկիզբը

1919 թվականին տիֆից մահանում է Սերգեյի հայրը, որից հետո նա համալրում է Կարմիր բանակի շարքերը (մինչ այդ` նա աշխատում էր աղյուսի գործարանում): Նա մասնակցել է Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմին` հյուսիսային Կովկասում մարտնչելով Վրանգելի և Մախնոյի զորքերի դեմ: Շուտով Սերգեյը որոշում է կայացնում հաճախելու հրամանատարների դասընթացներին, սակայն տուբերկուլյոզով հիվանդանալուց հետո, նրան տեղափոխում են ոչ շարային ծառայության. պարտադիր զինվորական ծառայությունը անցնելուց հետո Գալաջևին ազատում են աշխատանքից:

1924 թվականին Գալաջևը ինքնակամ վերադառնում է Կարմիր բանակ և նրան ուղարկում են Դոնի շրջանի 9-րդ բաժին: 1925 թվականին նա դառնում քաղկոմիսար` համալրելով ՀԿ(բ)Կ շարքերը: 1936 թվականին Սերգեյն ավարտում է Լենինգրադի ռազմական-քաղաքական ակադեմիան և մի քանի տարի աշխատելով որպես հրահանգիչ` 1940 թվականի աշնանը նշանակվում է 32-րդ կորպուսի զինվորական կոմիսար: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

                                                 Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում`1941 թվականին հոկտեմբերի 5-ին Սերգեյ Գալաջևին նշանակում են Հարավ-արևմտյան ռազմաճակատի քաղաքական վարչակազմի ղեկավար և այդ կարգավիճակով նա մասնակցում է Մոսկվայի ճակատամարտին: 1942 թվականին Գալաջևին տեղափոխում են Ստալինգրադի ռազմաճակատ: 1942 թվականի դեկտեմբերի 8-ին Սերգեյ Գալաջևին շնորհում են գեներալ-մայորի կոչում: Քաղաքական վարչակազմի ղեկավարի կարգավիճակով` նա մասնակցում է նաև Կուրսկի ճակատամարներին, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրոհին: 1944 թվականի հուլիսի 28-ին Գալաջևին շնորհում են գեներալ-լեյտենանտի կոչում: Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

                                                   Հետպատերազմյան շրջան

Մեծ Հայրենականում տարած հաղթանակից հետո` Սերգեյ Գալաջևը Գերմանիայում զբաղեցրել է խորհրդային զորախմբի քաղվարչությունների պետի պաշտոնը (մինչև 1945 թվականի հուլիսի 9-ը). գերմանական «Tägliche Rundschau» և «Berliner Zeitung» թերթերը ստեղծվել են նրա անմիջական հրամանով:

ԽՍՀՄ բանակի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Գալաջևը կնքում է իր մահկանացուն 1954 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ըստ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

Պարգևները

Սերգեյ Գալաջևը պարգևատրվել է Լենինի երեք, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի մեդալներով և բազմաթիվ այլ շքանշաններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]