Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կապանում տեղի է ունեցել Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը

Կապանում տեղի է ունեցել Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի  26-ին մարզկենտրոն Կապանում կայացել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, արարողությանը ներկա են եղելՀամահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի նախագահի խորհրդական Օ. Օրդյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Բ. Բուռնազյանը, անդամներ Ա. Հավանը (Իրանի ներկայացուցիչ), Հ. Թամրազյանը (Կիպրոսի ներկայացուցիչ), մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, Կապան քաղաքային համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը, քաղաքացիներ, հյուրեր:

Կապանում ջահը դիմվորել է Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն Լևոն Աղասյանը:

Ս. Թադեի վանքում ջահի դիմավորման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Ս. Դավթյանը:

Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման առթիվ Կապանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր  հանդիսավոր հյուրընկալություն: 

Մարզպետ Ս. Խաչատրյանը, ողջունելով ներկաներին,  Համահայկական  խաղերի Սյունիքի 109 մարզիկներին, իր ելույթում  մասնավորապես նշել է, որ Համահայկական խաղերը Հայաստանում անցկացնելը նպաստում է ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ ասպարեզ դուրս կգան միանգամից 17 մարզաձևերի ներկայացուցիչներ և այդ ազգային սպորտային պայքարին կհետևեն միլիոնավոր հայեր ողջ աշխարհում:

«Խաղերի տարեցտարի մեծացող աշխարհագրությունը, մարզիկների և հյուրերի թվի աճը վկայում են աշխարհասփյուռ հայության միասնականության ու համախմբվածության մասին: Այս խաղերը համախմբում ու հայրենիք են բերում հազարավոր հայ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ոտք դնելով պատմական հայրենիքի սուրբ հողի վրա իրենց զգում են ժառանգորդը հզոր մի քաղաքակրթության, որի անունն է Հայաստան»,- շեշտել է մարզպետը:

Ս. Խաչատրյանը վստահեցրել է՝ սյունեցիները հպարտությամբ են ողջունում Համահայկական խաղերի ջահի ներկայությունը և փաստել, որ  սյունեցին պայքարող մասնիկն է այն հաղթանակի, որի անունն է հայ ժողովրդի միասնություն:

«Հայրենիքը միավորող ուժը, առողջ ապորտային մրցակցությունը և կենդանի շփումները ողջ աշխարհի հայությանը և համահայկական խաղերի մասնակիցներին կպարգևեն  անմոռաց սպորտային պահեր, միասնականության զգացողություն: Չեն լինի հաղթողներ և պարտվողներ, քանի որ այս խաղերը մեր ազգային միակամության ապացույցն են»,- եզրափակել է նա:  

Սյունիքից Համահայկական 6-րդ խաղերի ջահը կտարվի Վայոց ձորի մարզ: Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]