Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ռուսերեն և գերմաներեն ժողովածուները

Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ռուսերեն և 
գերմաներեն ժողովածուները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում hուլիսի 24-ին ներկայացվել են «Երկիրն է խոսում» խորագրով թարգմանական ժողովածուները: Ռուսերեն և գերմաներեն ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ժողովածուների լույսընծայման նախաձեռնությունը  «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Գրքերը լույս են տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը շնորհանդեսին նշել է, որ ժողովածուները ձեռքն առնելիս երկու զգացում է ունենում. նախ՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, մեկ էլ՝ հպարտության զգացում, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել։ «Այս ժողովածուները հուշարձան են այդ մարդկանց հիշատակին։ Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,- նշել է Վազգեն Գաբրիելյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը հիշեցրել է, որ գերմաներեն ժողովածուն արդեն ներկայացվել է Գերմանիայի և Ավստրիայի ընթերցասերներին։ Գրողների միության նախագահը նշել է, որ մեր խնդիրն է տարածել արևմտահայ գրականությունը։ Ըստ նրա՝ Գերմանիայում որոշ գրողներ, կարդալով թարգմանական ժողովածուի մեջ ընդգրկված դասականների գործերը, ասել են, որ իրենք նորովի են ճանաչում ժամանակակից հայ գրականությունը։ Միլիտոնյանը նաև ընդգծել է, որ թարգմանական գրքերը ներկայացվել են միջազգային փառատոներում և գրքի ցուցահանդեսներում, դրանք նաև երկար ճանապարհ ունեն անցնելու։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում կյանքի կոչվող նախաձեռնությունները։ Նա հայտնել է, որ մրցույթի շրջանակներում ընտրվում են այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն խոնարհում են ի հիշատակ մեր մեծերի, այլև պարունակում են դաստիարակչական տարրեր և ենթադրում են շարունակականություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]