Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

NASA-ում երկրաշուրջ ուղեծրում գրեթե 17 հազար ձեռակերտ օբյեկտներ են հաշվել

NASA-ում երկրաշուրջ ուղեծրում գրեթե 17 հազար ձեռակերտ օբյեկտներ են հաշվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի շուրջը պտտվում Է արհեստական ծագման 16 925 օբյեկտ: Այս տվյալները հայտնել են Հյուստոնում (Տեխասի նահանգ) NASA-ի Լ. Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի մասնագետները:

Ամերիկացի ձգաբանների եռամսյակային հաշվետվության համաձայն՝ 3917 օբյեկտներ աշխատող եւ շարքից դուրս եկած արբանյակներ են, 13008-ն՝ այլ արհեստական օբյեկտներ, ներառյալ հրթիռների աստիճաններ, թափառքի բլոկներ, տիեզերական տեխնիկայի խոշոր բեկորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշուրջ ուղեծրում ամենից շատ օբյեկտներ պատկանում են Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին՝ համապատասխանաբար 6282 եւ 5182: Եվս 3706 միավոր Չինաստանի սեփականությունն Է:

Ֆրանսիայի հաշվին կա 776 օբյեկտ, Ճապոնիայի հաշվին՝ 209, Հնդկաստանի հաշվին՝ 165, Եվրոպայի տիեզերական գործակալության հաշվին՝ 97 օբյեկտ: Մյուս երկրներին Է պատկանում 776 տիեզերական օբյեկտ:

Միեւնույն ժամանակ, Երկրաշուրջ տիեզերական տարածությում վտանգավոր իրավիճակների նախազգուշացման Ռուսաստանի ավտոմատացված համակարգի տվյալներով՝ ուղեծրում գտնվում Է տեխնիկական ծագման 17133 տիեզերական օբյեկտ: Դրանցից 1336-ը գործող ապարատներ են, մնացածները՝ «տիեզերական աղբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am