1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած նյութերին

Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած 
նյութերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրված նյութերին: «Ռուսական կողմի փոխանցված նյութերին դեռևս չենք ծանոթացել. նյութերը թարգմանվում են, որից հետո ՀՀ քննչական կոմիտեն մեզ պետք է ծանոթացնի ռուսական կողմի տրամադրած նյութերում առկա փորձաքննությունների արդյունքներին և եզրակացություններին: Եթե ՀՀ քննչական կոմիտեն նոր գործողությունների անհրաժեշտություն չտեսնի, ապա իրենք պետք է հայտարարեն Վալերի Պերմյակովի քրեական գործով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի ամբողջ ծավալին ծանոթանալու համար, գործը հանձնեն մեզ: Դրանից հետո` պարզ կդառնա արդյոք կներկայացնենք նոր  միջնորդություններ, թե ոչ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով այն փաստը, որ Վալերի Պերմյակովի քրեական գործով ամբողջական վարույթն արդեն քննում է հայկական կողմը, դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Բանախոսը դժվարացավ պատասխանել այն հարցին` արդյոք մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատաքննության ընթացքում գտնվելո՞ւ է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, թե տեղափոխվելու է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկը: «Դժվար է այս պահին այդ հարցին պատասխանել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ կապահովվի նրա ներկայաթյունը դատական նիստերին, քանի որ առանց մեղադրյալի դատաքննությունը հնարավոր չէ իրականացնել»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով  վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը կայանալու է օգոստոսի 10-ին` Երեմ Սարգսյանն ասաց հետևյալը. «Ես բացառում եմ այդ տարբերակը և վստահ եմ, որ օգոստոսի 10-ի դրությամբ դատաքննություն չի լինելու: Եթե նույնիսկ ռուսական կողմի ներկայացված նյութերի թարգմանություններից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ փուլում ավարտի քրեական գործի նախաքննությունը, նման հսկայական ծավալով գործի նյութերին ծանոթանալու համար մեզ պետք է որոշակի ժամկետ հատկացվի, որից հետո դեռևս հաջորդական փուլեր կան, ինչը նշանակում է, որ Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը օգոստոսի 10-ին հաստատ չի լինելու»:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հուլիսի 18-ին առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։ Արդյունքում, անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]