1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օռնելա Մուտին տպավորված է հայկական ավանդույթներով և լավաշի համով

Օռնելա Մուտին տպավորված է հայկական ավանդույթներով և լավաշի համով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին Հայաստան կատարած այցի ընթացքում ականատես է եղել լավաշի պատրաստման գործընթացին: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ անվանի դերասանուհին այդ առիթով լուսանկար-կոլաժ է հրապարակել «Ինստագրամ»-ի իր էջում:


«Սիրում եմ ավանդույթները, համեղ հաց»,-նշել է Օռնելա Մուտին:

Դերասանուհին նաև լուսանկար է հրապարակել Գեղարդ կատարած այցից:

Օռնելա Մուտին վերջին օրերի ընթացքում հայաստանյան այցից շուրջ երկու տասնյակ լուսանկար է հրապարակել և տարածել, այդ թվում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուր՝ դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ արված լուսանկարները: «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,-Երևանում խոստովանել էր անվանի դերասանուհին: 

Լուսանկարները՝ Օռնելա Մուտիի «Ինստագրամ»-ի էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]