Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին առողջապահական միասնական շտաբ կկազմավորվի

Համահայկական խաղերին առողջապահական միասնական շտաբ կկազմավորվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հուլիսի 22-ին մասնակցել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված կազմով խորհրդակցությանը:

Խորհրդակցությունն ընթացել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի, ՀԽՀԿ գործկոմի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտերկրից ժամանող պատվիրակություններին պատշաճ կերպով դիմավորելը և ճանապարհելը, տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակությունն ապահովելը, Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդունող բոլոր քաղաքները համապատասխան խորհրդանշաններով զարդարելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում անդրադարձել են նաև առողջապահական միասնական շտաբ կազմավորելու և խաղերի անցկացման վայրերում առաջին շտապբուժօգնության խմբի ձևավորման հարցերին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից խաղերի մասնակիցների և հյուրերի կարգապահության, անվտանգության, պատշաճ կարգուկանոնի ապահովմանն ու կազմակերպչական այլ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]