1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ ըմբիշների համար աշխարհի առաջնությունում առաջնահերթ կլինի Օլիմպիական խաղերի վարկանիշը

Հայ ըմբիշների համար աշխարհի առաջնությունում առաջնահերթ կլինի Օլիմպիական խաղերի 
վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար աշխարհի առաջնությունում առաջնահերթ կլինի Օլիմպիական խաղերի վարկանիշը: «Գուշակություններ չեմ անի, լավ տրամադրված ենք, հիմնական մեր նպատակը աշխարհի առաջնությունում վարկանիշ նվաճելն է: Ակնկալիքներ ունենք 61 և 70 կգ քաշային կարգերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Խոսելով օրեր առաջ ավարտված Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մասին` գլխավոր մարզիչը փաստեց. «Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն անցավ շատ լավ: Մրցաշարը հավաքել էր բավականին ուժեղ կազմ, շատ փորձառու մարզիկներ էին: Տղաները դեռ իրենց լավագույն մարզավիճակում չեն, մեզ էլ պետք չէ, որ լավագույն մարզավիճակում լինեն, տղաները դեռ կգտնեն իրենց լավագույն վիճակը»,- նկատեց մարզիչը:

Ֆեդերացիան դեռ չի հասցրել ընդհանուր վերլուծություն անել, ավելի ուշ էլ կկազմվի ազգային հավաքականը: Ուսումնամարզական հավաքի կմասնակցեն նաև երկրորդ համարի մարզիկները, ովքեր հնարավորություն կստանան իրենց ցույց տալու:

Հավաքականի կամզը, որը կմեկնի աշխարհի առաջնության, հայտնի կլինի մինչև օգոստոսի 20-ը, Բորժոմիի ուսումնամարզական հավաքից առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]