1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամուել Սեւյանը «Սևանա լիճ» մրցաշարին կրկին մասնակցելու ցանկություն է հայտնել

Սամուել Սեւյանը «Սևանա լիճ» մրցաշարին կրկին մասնակցելու ցանկություն է հայտնել

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո «Արմենպրես»-ի հետ իր տպավորություններով կիսվեց մրցաշարի ամենակրտսեր մասնակից, ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը:

«Իմ անհաջողությունը` նախավերջին տեղ գրավելը, հիմնականում պայմանավորված էր մրցակիցներիս չափազանց բարձր կարգով: Նրանք, իրոք, շատ ուժեղ էին, եւ ես շատ բան ունեցա սովորելու այս հանդիպումներից: կարող էի ավելի բարձր արդյունքներ գրանցել, եթե մի շարք անտեղի վրիպումներ թույլ չտայի: Կցանկանամ եկող տարի նույնպես մասնակցել այս մրցաշարին եւ պայքարել ավելի բարձր տեղերի համար»,-նշեց Սամուել Սեւյանը:

Ամերիկահայ գրոսմայստերն իր խնդրանքը փոխանցել էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին, ով եւ մրցաշարի փակման արարողության ժամանակ հայտարարեց.«Մեր հայրենակից Սամուել Սեւյանն ինձ հարցնում է, թե արդյոք եկող տարի էլ կկայանա Մարտունու մրցաշարը, եւ արդյոք ինքը կկարողանա նորից մասնակցել: Ես վստահեցնում եմ՝ որպես մարզի եւ շախմատի ֆեդերացիայի ղեկավար, որ, այոԲ, մրցաշարը կկայանա, որտեղ կրկին Սամուելը կունենա իր մասնակցությունը, կպայքարի հաղթողի կոչման համար»,-հավաստիացրեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]