Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճանապարհորդություն Գյումրի` Gyumri Walking Tour բջջային հավելվածի օգնությամբ

Ճանապարհորդություն Գյումրի` Gyumri Walking Tour բջջային հավելվածի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տպավորությունների, ճանապարհորդությունների սիրահարների և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորույթներով հետաքրքրված անձանց համար հուլիսի 17-ին յուրօրինակ ու հետաքրքիր՝ դեպի Գյումրի գնացքով ուղևորություն է կազմակերպել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարար ստարտափ ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, երեքժամյա ճանապարհորդության ընթացքում գնացքում կկազմակերպվի ՏՏ համաժողով, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվի «Դիջիթըլ Փոմըգրանեթի Gyumri Walking Tour» բջջային հավելվածը: Սա հայկական ՏՏ իրականության մեջ ևս մեկ նորույթ է, ինչը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին, այցելուներին և բնակիչներին Գյումրի քաղաքում հավելվածի օգնությամբ հեշտությամբ գտնել արվեստի, սպասարկման, հանրային նշանակության և այլ անհրաժեշտության վայրերը: 

Գյումրիի նախագծի հաջողությունից հետո «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունն այս լուծումն առաջարկելու է միջազգային շուկայում փոքր քաղաքներին, համայնքներին, թանգարաններին, պատկերասրահներին եւ այլ կազմակերպություններին, որոնք ցանկանում են զարգացնել համայնքային տուրիզմը` կիրառելով տեխնոլոգիական նորարարական լուծումներ: 

Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև քայլարշավ Գյումրու տեսարժան վայրերով, որից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա «Տուրիզմ և տեխնոլոգիաներ» թեմայով քննարկումը՝ կենտրոնում տեղակայված ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համատեղ: Քննարկումից հետո Գյումրիի Ջազ ակումբում «Դիջիթըլ Փոմըգրանեթի» եւ «Ջիթեք Սոլյուշնս» ընկերությունների նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատատեղերի և գործող առաջարկների վերաբերյալ «Ապրել և աշխատել Գյումրիում» միջոցառումը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համար:

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարար ստարտափ ընկերությունը, ինչպես նաև Գյումրու մի շարք այլ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններ իրենց առաջին քայլերը սկսել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ). ԳՏԿ-ն աջակցում է տարածաշրջանի բոլոր սկսնակ և նորարար ընկերություններին՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ և համապատասխան մթնոլորտ նոր գաղափարների և մտահղացումների կյանքի կոչման համար: 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ  հիմնված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իր գործունեության մեկ տարվա ընթացքում նպաստել է քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, նորարար գաղափարների և ՏՏ ոլորտի ստեղծագործ  երիտասարդների համախմբմանը: Gyumri Walking Tour բջջային հավելվածն էլ իր հերթին կնպաստի տուրիստական բիզնեսի զարգացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]