Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Օրեր առաջ հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը. այս պահին իրավիճակը հանգիստ է

Օրեր առաջ հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը. այս պահին 
իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Հուլիսի 8-ի երեկոյան  հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել: «Հուլիսի 8-ի երեկոյան 18:00-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9-ի առավոտյան 05:00-ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Սամվել Կամենդանտյանն էլ նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել: «Չգիտեմ՝ դիրքերում ինչ վիճակ է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:

Սահմանամերձ Այգեպար համայնքում էլ իրավիճակը հանդարտ է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես փաստեց, որ հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվում. իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գյուղի ուղղությամբ չկան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ