1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բուխարեստում ներկայացվել է Ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների անգլերեն ժողովածուն

Բուխարեստում ներկայացվել է Ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների անգլերեն 
ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Հայկական մշակութային տանը հուլիսի 12-ին ներկայացվել է «Հողը կը խօսի» անգլերեն ժողովածուն, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, գիրքը ներկայացրել են կազմող և հրատարակիչ Տիգրան Գափոյանը, բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը և Հերմինե Նավասարդյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Հայաստանի գրողների միության հրատարակությամբ այս տարի լույս տեսած ժողովածուում տեղ են գտել Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ այլ գրողների գործերի թարգմանություններ: Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են հայ դասական և ժամանակակից գրականությունը ռումին ընթերցողներին ներկայացնելու հարցեր, որի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գրողների միության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության միջև:

Հայ գրողների խումբը հուլիսի 8-15-ին մասնակցել է Ռումինիայի Արջեշ նահանգում անցկացվող «Կուրտեա դե Արջեշի պոեզիայի գիշերներ» միջազգային գրական փառատոնին, որն իր 19-րդ թողարկման շուրջն է համախմբել Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Եվրոպայի տասնյակ պոետների, արձակագիրների, երաժիշտների, նկարիչների և գիտնականների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]