Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նոր տարրեր պենտակվարկների բացահայտումը վերջին կես դարի գիտության մեծագույն հայտնագործություններից է

 Նոր տարրեր պենտակվարկների բացահայտումը վերջին կես դարի գիտության 
մեծագույն հայտնագործություններից է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ կանխագուշակված տարրերի դասակարգ պենտակվարկները բացահայտված են Մեծ անդրոնային արագացուցիչով LHCb փորձի արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնագործությունը նկարագրող հոդվածը տպագրվել է Physical Review Letters գիտական ամսագրում:

Պենտակվարկը սովորական մասնիկ չի, այն իրենից ներկայացնում է կվարկերի միացության բացարձակապես նոր մեխանիզմ:

«Մասնիկների փորձարարական ֆիզիկայի ոլորտում վերջին 50 տարիների ընթացքում գիտությունը չի հանդիպել նման հայտնագործության», - ասել է LHCb  փորձի ղեկավար Վիլկինսովը:

Պենտակվարկները հինգ կվարկներից բաղկացած տարրեր են, որոնց գոյությունն առաջին անգամ կանխագուշակվել է Պետերբուգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի ռուս գիտնականներ Դյակոնովի, Պոլյակովի և Պետրովի կողմից 1997 թ-ին: 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]