Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա-ն և ասորիների պատրիարքը շեշտել են երկու եկեղեցիների գործակցությանը նոր թափ տալու անհրաժեշտությունը

Արամ Ա-ն և ասորիների պատրիարքը շեշտել են երկու եկեղեցիների գործակցությանը նոր թափ 
տալու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հանդիպում է ունեցել Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ ասորիների պատրիարքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Վեհափառ Հայրապետի հետ հանդիպմանը ներկա էին միաբան հայրեր, իսկ պատրիարքին ընկերակցում էին ասորի հոգևոր հայրեր Բեյրութից ու Դամասկոսից:

Եղբայրական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում շեշտվել է թե' Միջին Արևելքի, թե' սփյուռքի գաղութներում հայ և ասորի եկեղեցիների գործակցությանը նոր թափ տալու անհրաժեշտությունը: Շեշտվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հատուկ կարևորություն ընծայելու անհրաժեշտությունը:

Աֆրամ Բ պատրիարքն իր շնորհակալությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացման հանդիսությանն իր ներկայության ու պատգամի համար: Նա նաև հայտնել է, ստիպված է մեկնել ԱՄՆ, հետևաբար շաբաթվա վերջին մյուռոնօրհնեքի արարողությանն ու այլ միջոցառումներին իրեն կփոխարինի ասորի եկեղեցու եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը:

Հանդիպման ավարտին Արամ Ա կաթողիկոսոը և Իգնատիոս Աֆրամ Բ ասորիների պատրիարքը շրջել են Ս. Աստվածածին վանքի վերանորոգված ու նորակառույց բաժիններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]