Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Ճապոնիայում շոգի պատճառով չորս մարդ Է զոհվել, հազարավորները հոսպիտալացվել են

Ճապոնիայում շոգի պատճառով չորս մարդ Է զոհվել, հազարավորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի տարածքի մեծ մասում հաստատված շոգի պատճառով չորս մարդ զոհվել, ավելի քան երեք հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել Է: Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի տնօրինության տակ Է գտնվում շտապ օգնության ծառայությունը, հայտնել Է հուլիսի 6-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Առավել շատ թվով տուժաներ են նշվել Սայտամայի պրեֆեկտուրայում. այստեղ հոսպիտալացվել Է 190 մարդ, Օսակայում՝ 185, Կումամոտոյում՝ 172 հոգի, Տոկիոյում՝ 162 եւ Աիտիում՝ 161 մարդ:

Անցյալ շաբաթ շոգի գագաթնակետը բաժին Է ընկել կիրակի - երկուշաբթի օրան: Ընդամենը մեկ օրում շոգի պատճառով այստեղ զոհվել Է չորս մարդ, ավելի քան 800-ը հոսպիտալացվել Է: Մի շարք պրեֆեկտուրաներում օդը շիկացել Է մինչեւ 38,4 աստիճան: Ջերմաչափի սյունը 35 աստիճանի նշագծից վեր Է բարձրացել օդերեւութաբանական դիտարկումների 928 կետերից 120-ում, իսկ 30 աստիճանից բարձր՝ 500 կետերում:  

Ջերմաստիճանի բարձրացման պատճառով օդերեւութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից, ջանալ երկար ժամանակ չգտնվել դրսում, ինչպես նաեւ մշտապես ջուր խմել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը`AP





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ