Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբեր Գեդիգյանը իր «Խենթ պատմություն» ֆիլմը կներկայացնի տարբեր երկրներում

Ռոբեր Գեդիգյանը իր «Խենթ պատմություն» ֆիլմը կներկայացնի տարբեր երկրներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի՝ Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնող  «Խենթ պատմություն» կինոնկարը նոյեմբերին կցուցադրվի Ֆրանսիայում, իսկ հաջորդ տարի՝ այլ երկրներում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ռոբեր Գեդիգյանը: Ռեժիսորի հենց այդ ֆիլմի ցուցադրությամբ էլ մեկնարկեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը: 

«Ֆիլմը կցուցադրվի սկանդինավյան և ասիական երկրներում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Իսրայելում, ինչպես նաև Լատինական Ամերկայում: Ֆիլմի հայկական կինովարձույթը կախված է «Մոսկվա» կինոթատրոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիգյանը: 

Ռեժիսորի խոսքով՝ ինքը երկար ժամանակ ցանկացել է նկարահանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ: «Իրականում ցանկացել եմ նկարահանել ֆիլմ, որն ամփոփում է հայկական իրականությունը: Իհարկե դժվար էր աշխատել սցենարի վրա: Եղել են մի քանի տարբերակներ, սակայն վերջիվերջո եզրահանգել ենք այս տարբերակին»,- նշեց Ռոբեր Գեդիգյանը: 

Ֆրանսահայ կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմում  հայի պատմությունը դառնում է մի ամբողջ մարդկության պատմություն:

«Ֆիլմը եղել է միայն Կաննում, դեռևս այլ վայրերում չի ցուցադրվել»,- հավելեց նա:

«Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է 1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց՝ Ժիլին տեսնելու, և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել: Մտքում վրեժ ՝ նա ուղևորվում է Մարսել՝ Արամի ընտանիքի անդամների հետ ճակատելու, բայց այնտեղ երկարատև հյուրընկալություն է գտնում: Արամը Բեյրութում ընհարվում է ընկերների հետ, մինչև որ մի օր որոշում է հանդիպել իր զոհին՝ նրան իր ներկայացուցիչը դարձնելու մտադրությամբ… 

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք: 

Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի «Միջազգային խաղարկային» մրցույթի ժյուրին: Գեդիգյանն արդեն 35 տարի է՝ ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն:  Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Սան Սեբաստյանի և այլ կինոփառատոնների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]