1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյան. «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը

Սերժ Սարգսյան. «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Երեւանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Արդեն տասներկուերորդ անգամ Երևանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների և իրականացնողների ձեռքբերումն է և բոլոր երևանցիների կողմից սպասված մեծ տոն: 

Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգևում: 

Կարևոր է նաև այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին: 

Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու և նկարահանելու: Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը: 

Հարգելի՛ բարեկամներ, 

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը: Վստահ եմ, որ այն լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջև, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին մաղթում եմ ապագայում ևս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ և կորով»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]