Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրիստիան Բեյլ, Սերժ Թանկյան, Օսկար Այզեք…«Խոստում» կինոնկարի շուրջ աստղային անձնակազմ է հավաքվել

Քրիստիան Բեյլ, Սերժ Թանկյան, Օսկար Այզեք…«Խոստում»  կինոնկարի շուրջ աստղային 
անձնակազմ է հավաքվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ կնկարահանվի «Խոստում» («The Promise») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Variety-ն, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Տրասինդա Քորփորեյշնը» ներկայացրել է Survival Pictures-ի առաջին նախագիծը: «Խոստում»-ը արտադրելու և ֆինանսավորելու են Survival Pictures-ի մենեջերներ Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը՝ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերում ընդգրկված և մի շարք մրցանակների արժանացած «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի մասնակցությամբ, որը սցենարը գրել է Ռոբին Սվայքորդի հետ:

Ֆիլմն Օսմանյան կայսրության վերջին օրերի պատմությունն է: Սցենարը հիմնվում է բժշկական համալսարանի ուսանողի, փարիզաբնակ ամերիկացի լրագրողի և գեղեցիկ ու բարդ կնոջ սիրո եռանկյան վրա: Բեյլը կխաղա լրագրողի, իսկ Այզեքը՝ ուսանողի դերը: Երկու դերասաններն էլ շատ հայտնի են, խաղացել են տարբեր ֆիլմերում:

Քըրքորյանի իրավաբան և ներկայացուցիչ Պատրիսիա Գլեյզերն ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմելու ու ներկայացնելու ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: ««Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին»,-նշել է Գլեյզերը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Մանրամասների առկայության դեպքում, կներկայացնեմ դրանք», - գրել է Թանկյանը:

Լուսանկարը` GETTY IMAGES


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]