Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված ռուս մեծահարուստը բոլորին հրավիրում է այցելել ԼՂՀ

Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված  ռուս մեծահարուստը բոլորին հրավիրում է այցելել 
ԼՂՀ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի մեծահարուստ ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը, ով կնոջ եւ 5 երեխաների հետ մտադիր է հաստատվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, պատմել է ճշմարտությունը, ինչու է հեռացել Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, REN TV հեռուստաալիքին Ստեփանակերտում տված հարցազրույցում Ստերլիգովն ասել է. «Ես կպատմեմ հասարակ, պարզ ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ, բայց, այդուհանդերձ, դա լավ է այն անհիմն ենթադրություններից, ինչ այժմ պատմում են իմ եւ իմ ընտանիքի մասին»:

Ձեռնարկատերը նշել է, ինչքան հիասքանչ է համարում այն վայրը, որտեղ որոշել է փոխադրվել:

«Լեռնային Ղարաբաղը հրաշալի ժողովրդով հիանալի հող է: Եվ երջանիկ են այն հայերը, որոնք ունեն նման հայրենիք, նման պատմություն, նման գեղեցկություններ: Ես շրջել եմ ամբողջ աշխարհում եւ ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել: Նման գեղեցկություն, նման բերրիություն եւ ամենագլխավորը` մարդկանց միջեւ նման բարյացակամ եւ սիրալիր հարաբերություններ: Այստեղ ընդհանրապես ագրեսիայի զրոյական մակարդակ է», -ասել է նա:

Ընդ որում, Ստերլիգովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին. «Եթե այժմ ռուսաստանցիները նայում են ինձ, դա ձեզ բացատրել հնարավոր չէ: Ոչ թե այն բանի համար են ինձ լավ վերաբերվում, որ ես հյուր եմ, այլ նրանք սիրալիր են վերաբերվում միմյանց: Այսինքն, դրա համար պետք է լինել այստեղ:

Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, որովհետեւ ես նրանց պատմել էի, ինչպես տեսականորեն մարդիկ պետք է վերաբերվեն իրար: Որովհետեւ ժամանակակից Ռուսաստանում իրականում նման հարաբերություններ, ցավոք, չկան: Իսկ Լեռնային Ղարաբաղում այն կա: Այստեղ նրանք դա տեսնում են: Եվ դա հիանալի օգտակար դաս է նրանց համար»:

Իր անկեղծ խոսքի վերջում Ստերլիգովը մեկ անգամ եւս ընդգծել է ինչքան եզակի է համարում այն վայրը, որտեղ այժմ գտնվում է. «Այնպես որ, եկեք Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հասկանաք, ինչի մասին եմ խոսում: Սա աշխարհում հազվագյուտ վայր է: Սա վաղեմի մարդկային հարաբերությունների արգելոց է, որ պահպանել է հայ ժողովուրդը», -ամփոփել է խոսքը Ստերլիգովը:

Ստերլիգովն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա հունիսի 13-ին Շուշիում մամուլի ասուլիս է տալու, հրավիրել է բոլոր ցանկացողներին մասնակցել դրան, եւ խոստացել անկեղծորեն պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին:

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւն օրերս հայտարարել էր, որ պատրաստվում են տխրահռչակ «սեւ ցուցակում» ընդգրկել նաեւ Գերման Ստերլիգովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]