Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բարբարա Սթրեյզանդը Քըրքորյանին բնորոշել է որպես եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ

Բարբարա Սթրեյզանդը Քըրքորյանին բնորոշել է որպես եզակի, հազվագյուտ և շատ 
առանձնահատուկ մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին բնորոշել է որպես եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Բարբարա Սթրեյզանդը գրառում է կատարել Քըրքորյանի մասին:

«Երկար տարիներ Քըրք Քըրքորյանն արտակարգ առատաձեռն մարդ է եղել: Նա հազվադեպ էր ուշադրություն կամ ճանաչում  փնտրում իր ներդրումների համար: 1969թ. ես բացել եմ Լաս Վեգասում Քըրքորյանին պատկանող միջազգային հյուրանոցը: Իսկ հետո՝ 1993 թվականին, ես նորից այնտեղ վերադարձա նրա հիասքանչ MGM Grand Hotel-ի բացմանը»,- գրել է նա:

Սթրեյզանդը հավելել է, որ այդ շրջանում իր հիմնադրամում Քըրքորյանի առատաձեռն ներդրման շնորհիվ իրեն հաջողվել է աջակցել մարդկանց ՁԻԱՀ-ի դեմ, կանանց և երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում:
«2013 թվականին նա նորից ինձ միացավ կանանց շրջանում սրտային հիվանդությունների տարածման դեմ պայքարում: Նա եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ էր, և ես միշտ շնորհակալ կլինեմ նրան»,- գրել է Սթրեյզանդը:

98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամիտարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհիշինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման,մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]