Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

ՀՀԿ-ն ԱԺ ավարտված նստաշրջանի ամենաակտիվ խմբակցությունն է


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ խմբակցությունը եղել է ՀՀԿ-ն, ամենապասիվը՝ ՀՅԴ-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Parliamentmitoring.am կայքը հրապարակել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ակտիվության ինդեքսը: ՀՀԿ խմբակցության անունից ավարտված նստաշրջանի ընթացքում եղել է 112 ելույթ, հնչել 105 հարց:

Ակտիվությամբ երկրորդն ՕԵԿ խմբակցությունն է: Խմբակցության անունից եղել է 105 ելույթ, հնչել՝ 109 հարց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից եղել է 58 ելույթ, հնչել 86 հարց: ՀԱԿ խմբակցությունն ակտիվության ինդեքսում 4-րդն է: Խմբակցության անունից եղել է 69 ելույթ, հնչել 66 հարց: 5-րդ հորիզոնականում «Ժառանգություն» խմբակցությունն է, որի անունից պատգամավորներն ունեցել են 49 ելույթ, հնչեցրել 34 հարց: ՀՅԴ խմբակցության անունից եղել է 23 ելույթ, հնչել է 24 հարց:

Ազգային ժողովի անկախ պատգամավորները ելույթ են ունեցել 17 անգամ, հնչեցրել են 20 հարց:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ