1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքին

Արցախի նախագահը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրաետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, հուլիսի 7-ին Նախագահ Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Հայ համայնքային խորհրդի անդամների հետ եւ քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երկրի ղեկավարը տեղեկություններ է հաղորդել Արցախի կյանքի, ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, պատասխանել բարձրացված հարցերին:

Բակո Սահակյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքն ակտիվ դերակատարություն ունի թ՛ե Միացյալ Թագավորության, թե՛ Սփյուռքի եւ թե՛ պատմական հայրենիքի կյանքում: Նախագահը երախտագիտություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության համար:

Հանդիպմանը մասնակցում էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]