1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկում է «Կապուտակ Սևան» միջազգային շախմատային մրցաշարը

Մեկնարկում է «Կապուտակ Սևան» միջազգային շախմատային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում հուլիսի 11-21 կկայանա արդեն ավանդական դարձած «Կապուտակ Սևան» անվանումը կրող միջազգային խոշորագույն շախմատային մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մրցաշարը գրեթե ամբողջությամբ համալրվել է աշխարհում բավականին ճանաչված երիտասարդ շախմատիստներով: Մրցաշարում հանդես կգան՝ Վլադիսլավ Արտեմև 2660 (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթի 2643 (Հնդկաստան), Յան Քշիշտոֆ Դուդա 2632 (Լեհաստան), Տիգրան Լ. Պետրոսյան 2630 (Հայաստան), Դավիդ Անտոն Գուիջարո 2626 (Իսպանիա), Սալեմ  Սալեհ 2615 (Արաբական Միացյալ Էմիրություններ), Ռոբերտ Հովհաննիսյան 2611 (Հայաստան), Սամվել Տեր-Սահակյան 2593 (Հայաստան), Հովհաննես Գաբուզյան 2589 (Հայաստան), Սամուել Սևյան 2578 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 11-ին, իսկ հուլիսի 12-ին կազդարարվի 1-ին տուրի մեկնարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]