Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարինե Մինասյանը երիտասարդ առաջնորդների համաժողովին խոսել է ԵԱՏՄ-ի ձեռքբերումների մասին

Կարինե Մինասյանը երիտասարդ առաջնորդների համաժողովին խոսել է ԵԱՏՄ-ի ձեռքբերումների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետական Դումայում հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը պատմել է եվրասիական ինտեգրման ծրագրերի և ձեռքբերումների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ մամուլի ծառայությունից, համաժողովին մասնակցել են ՌԴ Պետդումայի, ազգային և տարածաշրջանային խորհրդարանների բոլոր խմբակցությունների պատգամավորները, բիզնեսի, գիտական հասարակության ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական միության հասարակական և ուսանողական կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովի նպատակներն են՝ երիտասարդության շրջանում նպաստել եվրասիական ինտեգրման հանրահռչակմանը, ստեղծել պայմաններ մասնակիցների մասնագիտական աճի համար, որը կբերի միջպետական համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Կարինե Մինասյանն իր ելույթում պատմել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման  փուլերի, ԵՏՀ աշխատանքի, Միության պայմանագրի կառուցվածքի, Հանձնաժողովի ու բիզնեսի համագործակցության, նաև Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի հիմնական ձեռքբերումներից է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավահավասարության իրագործումը: «Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք ունեն փոքրածավալ տնտեսություն և քիչ թվով բնակչություն»,- ընգծել է Կարինե Մինասյանը՝ կարևորելով ԵԱՏՄ-ի թվային տարածության զարգացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]