Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հյուրանոցային օբյեկտները 3 տարում ավելացել են 111-ով

Հայաստանում հյուրանոցային օբյեկտները 3 տարում ավելացել են 111-ով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող հյուրանոցների և հյուրատների քանակը վերջին երեք տարիներին ավելացել է 111-ով, և ներկայում գործում են 268 հյուրանոցային օբյեկտներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` դրանցից 89-ը Երևանում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բոլոր  հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան տները միասին ունեն 7  հազար 978 համար և կարող են միաժամանակ տեղավորել 14 հազար 395 մարդու:  Դրանց տարեկան միջին զբաղվածությունը կազմում է ավելի քան է 886 հազար մարդ:

Հյուրանոցային տնտեսություններում այս պահին աշխատում է 3 հազար 524 մարդ, որից 1926-ը` Երևանում: Ընդ որում, 2012 թվականին հյուրանոցային բիզեսում զբաղված էր  2 հազար 642 մարդ: Հյուրանոցների ընդհանուր հասույթը 2014թ. կազմել է 24 մլրդ 955.9 մլն դրամ` 2012թ. 19 մլրդ 570.4 մլն դրամի փոխարեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]