Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեմոկրատ Ջիմ Ուեբը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին

Դեմոկրատ Ջիմ Ուեբը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար 
պայքարելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրջինիայի նահանգից ԱՄՆ-ի նախկին սենատոր (2007-2012), դեմոկրատ Ջիմ Ուեբը հայտարարել է, որ մտադիր է 2016 թվականի ընտրություններում պայքարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ուեբի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Երկար ամիսների խորհրդածություններից ու քննարկումներից հետո ես որոշեցի պայքարել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,- նշել է 69-ամյա քաղաքական գործիչը, որը Վիետնամի պատերազմի վետերան է:

Այդպիսով, նա դարձել է Դեմոկրատական կուսակցության հինգերորդ ներկայացուցիչը, որը հայտարարել է իր նախագահական հավակնությունների մասին: Ավելի վաղ Սպիտակ տան համար պայքարին մասնակցելու որոշման մասին հայտարարել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռոդ Այլենդի նահանգի նախկին նահանգապետ Լինքոլն Չեֆին եւ Մերիլենդի նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելին: Վերմոնտի նահանգից անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը, որը ձեւականորեն չի պատկանում որեւէ կուսակցության, նույնպես հայտարարել է, որ հավակնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, որն իր նախընտրական համագումարը 2016 թվականի հուլիսի 25-28-ն անցկացնելու է Ֆիլադելֆիայում:

2016 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նախագահական մրցարշավին մասնակցության մասին արդեն հայտարարել են, մասնավորապես, սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Փենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանթորումը, Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան, Ֆլորիդայի նախկին  նահանգապետ Ջեբ Բուշը, միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

Ընդսմին Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Ջորջ Պատակին ավելի վաղ հայտարարել է մերձավոր ազգականի հիվանդության կապակցությամբ իր ընտրարշավը կասեցնելու մասին: Այն, թե հանրապետականների կուսակցությունից ով կդառնա նախագահական ընտրությունների պաշտոնական թեկնածուն, հայտնի կդառնա կուսակցական համագումարում, որը 2016 թվականի հուլիսի 18-21-ին տեղի կունենա Քլիվլենդում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]