Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Իրանն արեւմտյան ներդրումներ Է սպասում նավթի ճյուղում. Financial Times


ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մշակում Է արեւմտյան ընկերությունների հետ պարտավորագրերի ավելի շահավետ պայմաններ եւ նախատեսում Է 100 միլիարդ դոլար ներգրավել նավթարդյունահանման արդյունաբերության բնագավառում պատժամիջոցների վերացման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times-ին:

«Այդ պարտավորագրերի գումարը կարող Է գերազանցել 100 միլիարդ դոլարը»,- Financial Times-ին հայտարարել Է Իրանի նավթի նախարարությանը կից գործող վերստուգիչ կոմիտեի ղեկավար Մեհդի Հոսեյնին: Ավելի վաղ նա ասել Է, որ Լոնդոնի խորհրդաժողովը, որտեղ պետք Է հայտնի դառնան տասնյակ ծրագրերի մանրամասներ, հետաձգված Է մինչեւ դեկտեմբեր՝ պատժամիջոցների հետ կապված խնդիրների ֆոնին: Այդ պայմաններն Իրանին կօգնեն ներգրավելու արտասահմանյան այն ընկերություններին, որոնք հարկադրված Էին 2010 թվականինի հեռանալու երկրի նավթային ծրագրերից, երբ Արեւմուտքը պատժամիջոցներ սահմանեց:  

Հոսեյնին Իրանի նախագահ Հասան  Ռոուհանիից պարտավորագրերի պայմանների պաշտոնական հաստատումն սպասում Է առաջիկա ամիսներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ