Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարություն Խաչատրյանն ուրախ է մոսկովյան փառատոնում ստացած մրցանակների համար

Հարություն Խաչատրյանն ուրախ է մոսկովյան փառատոնում ստացած 
մրցանակների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալ է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին՝ մրցանակների համար: Հայ ռեժիսորը մոսկովյան հեղինակավոր միջոցառման ընթացքում երկու մրցանակի էր արժանացել:

«Փառատոնի ընթացքում ցուցադրեցին իմ առաջին՝ «Քամին ունայնության» լիամետրաժ ֆիլմը: Ժամանակին մեծ աղմուկ եղավ ֆիլմի հետ կապված, շատ վատ հոդվածներ են գրել, ասել են, որ նման ֆիլմը խայտառակություն է հայ ազգի համար: Բայց ֆիլմը ցուցադրվեց աշխարհով մեկ, ամերիկյան լավագույն թերթերը գրեցին ֆիլմի մասին: Մի քիչ վատ զգացի, որ այդ ֆիլմն են ցուցադրելու, երիտասարդ էի շատ այն նկարահանելիս, բայց ֆիլմը շատ լավ ընդունեցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հուզված է և երջանիկ:

«Մի հավատացեք այն ռեժիսորին, որ կասի իր համար հաճելի չէ մրցանակ ստանալը»,-ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը մրցանակ է շնորհել Հարություն Խաչատրյանին՝ կինոյի զարգացման և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում նշանակալի ավանդի համար, իսկ Ռուսաստանի կինոգործիչների և կինոքննադատների գիլդիան նրան հանձնել է «Փիղ» մրցանակը՝ նշանակալից ներդրման և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրման համար:  

Հունիսի 19-26-ն անցկացված Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն առանձին ծրագրով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ամփոփել է «Ոսկե ծիրան»Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած, Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը: 

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի պատվավոր  ժյուրիի անդամ էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]