Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեժիսոր Դենի Բոյլը ներկայացրել Է «Սթիվ Ջոբս» ֆիլմի առաջին թրեյլերը

Ռեժիսոր Դենի Բոյլը ներկայացրել Է «Սթիվ Ջոբս» ֆիլմի առաջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Դենի Բոյլը հուլիսի 2-ին ներկայացրել «Սթիվ Ջոբս» ֆիլմի առաջին թրեյլերը: «Մեր Է ներկայանում մի մարդ, ով կարող Է դիմակայել բազմությանը եւ ընդհանուր կարծիքին: Այդ անելով՝ նա մեզ բոլորիս համար ստեղծում Է նոր աշխարհ»,-նշում Է Քեյ փի սի սի ռադիոկայանը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ ֆիլմում փորձ Է արվել ցույց տալ Apple ընկերության ստեղծողներից մեկի ու ու ղեկավարի անհատականության խորությունը: Թրեյլերում զետեղված Է մի տեսարան, երբ Ջոբսն ասում Է իր ենթակային. «Դուք երեք շաբաթ ունեք այս աշխատանքն անելու համար: Մի մոռացեք, որ աշխարհն ստեղծվել Է այդ ժամանակի մեկ երրորդի ընթացքում»:

Սթիվ Ջոբսի դերը խաղում Է գերմանական ծագում ունեցող իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը:

Ֆիլմը, որի սցենարն ստեղծել Է Ահարոն Սորկինը, հիմնված Է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» (Steve Jobs: A Biography, 2011) հայտնի գրքի վրա: Այն իրենից ներկայացնում Է Ջոբսի՝ գոյություն ունեցող ամենամանրամասն կենսագրությունը:

Հոլիվուդի ներկայացուցիչները հայտնում են, որ ֆիլմը բաժանված Է եկեք մասի, որոնցից յուրաքանչյուրը պատմում Է այն մասին, թե ինչպես Էր ստեղծվում Apple ընկերության լեգենդար արտադրանքներից մեկը:

Կինոնկարը վարձույթ դուրս կգա ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]