1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ զինված ուժերը պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր. Արա Նազարյան

ՀՀ զինված ուժերը պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր. Արա 
Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մշտապես գտնվում են կատարելագործման գործընթացում ոչ միայն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման, այլ նաև ինստիտուցիոնալ առումով: Ազգային ժողովում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: «Ներկայումս իրականացվում է պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլը, որտեղ ներկայիս հստակ սպառալիքներն են բացահայտված, մշակված են դրանց դեմ ուղղված միջոցառումները, զորային կառույցի մշակման, կատարելագործման, կարգապահական հարցերի հետ կապված նոր մարտահրավերներին համահունչ  միջոցառումներ ենք իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս ամենն ուղղված է տարածաշրջանում խաղաղություն և հավասարակշռություն ապահովելուն: Արա Նազարյանի խոսքով՝ հայ ժողովուրդն իր էությամբ խաղաղասեր է և երբեք պատերազմ չի ցանկացել: «Սակայն մենք ունենք զինված ուժեր, որոնք պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր: Եվ այս առումով մենք չունենք այլ ընտրություն, քան մեր զինված ուժերի միջոցով զսպման մեխանիզմ հանդիսանալը և տարածաշրջանում խաղաղություն ապահովելը»,- եզրափակեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]